Ռուսները փորձում են օգտագործել Թուրքիան՝ ԱՄՆ-ի և այլ երկրների սահմանած պատժամիջոցները շրջանցելու համար. ԱՄՆ ֆիննախ
Ռուսները փորձում են օգտագործել Թուրքիան՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո ԱՄՆ-ի և այլ երկրների կողմից սահմանված պատժամիջոցները շրջանցելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ուոլլի Ադեյեմոն, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
ԱՄՆ ֆինանսների փոխնախարարը թուրք գործընկեր Յունուս Էլիտաշի հետ հեռախոսազրույցում ընդգծել է ողջ քաղաքակիրթ աշխարհի ջանքերը՝ Ռուսաստանի Դաշնության դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու ուղղությամբ։
Ըստ Ադեյեմոյի՝ Ուկրաինա Ռուսաստանի Դաշնության լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր ավելի քան 30 երկիր պատժամիջոցներ է սահմանել Մոսկվայի դեմ։