Ոստիկանության տեսանյութը՝ Մասիսի քաղաքապետարանում տեղի ունեցած աղմկահարույց դեպքից
ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Մասիսի քաղաքապետարանում երեկ գիշերը տեղի ունեցած աղմկահարույց դեպքից կադրեր։
Հիշեցնենք՝ 36-ամյա Էդվարդ Մարգարյանը ժամը 21։10-ի սահմանում նռնակով, ատրճանակով զինված մուտք է գործել Մասիսի քաղաքապետարանի շենք, որից հետո պայթյուն է տեղի ունեցել։ Նրա հետ բանակցությունների ընթացքում հնչել են կրակոցներ:
Ավելի ուշ ոստիկանությունը հայտարարել է, որ հատուկ նշանակության վարչության ծառայողները մտել են ներս և հայտնաբերել Էդվարդ Մարգարյանի դին․ նա ինքնասպան է եղել։