Մահացել է «Բարի գիշեր, երեխաներ» հաղորդման հերոսներից Ֆիլյային հնչյունավորած դերասանը
Իսրայելում 67 տարեկանում կյանքից հեռացել է դերասան Սերգեյ Գրիգորևը, ով հնչյունավորում էր «Բարի գիշեր, երեխաներ» հաղորդման հերոսներից մեկին՝ Ֆիլյային:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, տեղեկությունը հայտնել է դերասանուհի Իրինա Օզերնայան։
«Հուղարկավորությունը տեղի կունենա օգոստոսի 21-ին ժամը 18։00-ին, Տկոայում,որտեղ բնակվում էր դերասանը»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է Օզերնայան։
Դերասանի մահվան պատճառը չի նշվում։