Միջուկային գործարքի շուրջ բանակցություններում Իրանը հրաժարվել է պահանջներից մեկից. CNN
«Shantnews»-ի փոխանցմամբ՝ միջուկային գործարքի վերականգնման բանակցությունների շրջանակում Իրանը հրաժարվել է ԱՄՆ-ում ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների ցուցակից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը բացառելու պահանջից: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչին:
Ավելի վաղ Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հայտարարել էր, որ գործարքի վերականգնման շուրջ պայմանավորվածությունը կարող է ձեռք բերվել առաջիկա օրերին:
Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով՝ ԵՄ-ի կողմից առաջարկված միջուկային գործարքի համաձայնագրի նախագծի վերաբերյալ իր պատրասխանում Իրանը չի պահանջել, որպեսզի Կորպուսը բացառվի ԱՄՆ-ի ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից: ԵՄ-ում պատասխանն անվանել են կառուցողական և հայտարարել, որ կխորհրդակցեն ԱՄՆ-ի հետ հետագա քայլերի վերաբերյալ, հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իրազեկ աղբյուրին: