Չեմ կարծում, թե մորը լսի․ 2021-ի կեսերից հետը չեմ շփվել
Համայքապետարան ներխուժած անձի եղբորը բարևել եմ, սակայն նա, բնականաբար, այն վիճակում չէ, որ զրուցենք, իսկ մորը չեմ տեսել, բայց ասացին, որ մայրը ևս այստեղ է։ Այս մասին քիչ առաջ Մասիսի համայքապետարանի շենքի դիմաց «Մեդիահաբի» հետ զրույցում ասաց Մասիսի համայքապետի տեղակալ Նորայր Հակոբյանը։
«Ոստիկաններն ինձ ասացին, որ մայրն էլ է այստեղ, բայց ես չեմ կարծում, որ այդ անձը հիմա այնպիսի վիճակում լինի, որ մորը լսի։ Սպասենք, որ օպերացիան բարեհաջող անցնի, որևէ մեկը չտուժի»,- ասաց նա։
«Ավագանու անդամ է եղել, ես նրա հետ աշխատել եմ, նորմալ պահվածք է եղել, այսպիսի վարքագիծ երբեք չի դրսևորել։ 2021 թվականի կեսերից նրա հետ շփում չեմ ունեցել նրա հետ»,- հավելեց նա։