Մահացել է Forbes-ի ցուցակի «նարնջագույն արքան»
75 տարեկանում մահացել է Forbes-ի ցուցակի գործարար, բրազիլացի միլիարդատեր Խոսե Լուիս Կուտրալեն, ով հայտնի է որպես «նարնջագույն արքա»։ Այս մասին գրում է O Globo հրատարակությունը։ Գործարարը մահացել է բնական մահով` Լոնդոնում, որտեղ ապրում էր վերջին տարիներին։
Մահվան պահին նրա կարողությունը գնահատվում էր 1,9 միլիարդ դոլար։ Նա ամենահարուստ բրազիլացիների ցուցակում 25-րդ տեղում էր։ 1967 թվականին Cutrale ընտանիքը հիմնել է Cutrale ընկերությունը, որը դարձել է աշխարհի ամենամեծ հյութերի գործարաններից մեկը։ 2010-ականների սկզբին գործարանը լցնում էր աշխարհում յուրաքանչյուր երրորդ բաժակ նարնջի հյութը: 2020 թվականին խմբի եկամուտը կազմել է 3,1 միլիարդ դոլար։