Շանհայի դատարանը չին-կանադացի միլիարդատեր Սյաո Ցզյանհուային 13 տարվա ազատազրկման է դատապարտել
Շանհայում դատարանը չին-կանադացի միլիարդատեր Սյաո Ցզյանհուային 13 տարվա ազատազրկման է դատապարտել եւ նրա Tomorrow Holdings Co կոնգլոմերատը տուգանել է ռեկորդային 55.03 միլիարդ յուանով (8.1 միլիարդ դոլար):
Սյաոն եւ նրա Tomorrow Holdings-ը մեղադրվել են պետական ավանդների յուրացման, վստահված գույքի չարաշահման եւ դրամական միջոցների յուրացման եւ կաշառակերության մեջ, հայտարարել է Շանհայի առաջին միջանկյալ դատարանը։
Դատարանը նշել է, որ Սյոն եւ Tomorrow Holdings-ը «լրջորեն խախտել են ֆինանսական կառավարման ընթացակարգերը» եւ «վնաս են հասցրել պետության ֆինանսական անվտանգությանը»։
Հաղորդվում է, որ 2001-ից մինչեւ 2021 թ. Սյաոն եւ Tomorrow Holdings-ը բաժնետոմսեր, անշարժ գույք, կանխիկ գումար եւ ավելի քան 680 միլիոն յուանի այլ ակտիվներ են փոխանցել պետական պաշտոնյաներին՝ ֆինանսական վերահսկողությունից խուսափելու համար: