Կուլեբան գերմանացի քաղաքական գործիչներին համեմատել է թմրամոլների հետ
Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան Գերմանիայից հնչող կոչերը՝ «Հյուսիսային հոսք-2» գազամուղի գործարկման մասին, համեմատել է թմրանյութերից կախվածության հետ:
«Գերմանացի որոշ քաղաքական գործիչների կոչերը՝ «Հյուսիսային հոսք-2»-ը որոշ ժամկետով գործարկելու, ապա փակելու մասին, ողջամիտ չեն:
Դա նման է թմրանյութերից կախվածությանը, երբ մարդն ասում է. «միայն վերջին անգամ», չգիտակցելով յուրաքանչյուր «վերջին անգամի» կործանարար հետևանքները: Ռուսական գազից կախվածությունը սպանում է»,-թվիթերյան իր միկրոբլոգում գրել է նախարարը: