Նարինե Ավագյանը նշանակվել է հակակոռուպցիոն դատարանի դատավոր
ՀՀ նախագահի հուլիսի 30-ի հրամանագրով Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նարինե Ավագյանը նշանակվել է հակակոռուպցիոն դատարանի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով մասնագիտացմամբ դատավոր:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի օգոստոսի 18-ի որոշմամբ Նարինե Ավագյանն ազատվել է Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից:
Ավագյանը Կադաստրի կոմիտեի տեղակալ էր նշանակվել 2020 թվականի հուլիսի 22-ին։
Պաշտոնավարման 2 տարիների ընթացքում համակարգել է իրավաբանական և գրանցման վարչությունները: