«Քաոս էր, մարդիկ խուճապահար փախչում էին, ով փրկվել էր՝ օգնում էր մյուսներին». ականատեսը՝ «Սուրմալուի» պայթյունի մասին
Սկզբից ուժեղ ծուխ էր դուրս գալիս, հետո ուժեղ պայթյուն եղավ, ցնցում, դրանից հետո մարդիկ խուճապահար փախչում էին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց «Սուրմալու» առևտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի ականատեսներից մեկը։
«Վատ, ահավոր տեսարան էր։ Ուժեղ հրդեհ էր, դրանից հետո 20 րոպե և ավելի սալյուտներն էին տրաքում, ոչ միայն լսում էի ձայները այլը տեսնում էի, ինչպես են պայթում, քաոս էր, ով հասցրել էր փրկվել, փորձում էր մյուսներին օգնել»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։ Պայթյունի հետևանքով մահացել է 16 քաղաքցաի, մեկ քաղաքացի համարվումէ անհետ կորած, Երևան քաղաքի ԲԿ-ներ է դիմել 62 քաղաքացի, որոնցից 4-ը շարունակում է բուժում ստանալ, իսկ մնացածը ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։