Ասադը 5 պահանջ է ներկայացրել Էրդողանին
Իշխանամերձ «Türkiye» թերթը, անդրադառնալով Դամասկոս-Անկարա հարաբերություններին, գրել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը 5 պահանջ է ներկայացրել Անկարային, փոխանցում է Ermenihaber-ը:
Ըստ հիշյալ աղբյուրի՝ Դամասկոսը, որը «11 տարի անց Թուրքիայի հետ ցանկանում է կրկին հարևան է լինել» Անկարային հետևյալ պահանջներն է ներկայացրել․
1․ Իդլիբի վերադարձը Դամասկոսի վարչակազմին
2․ Քեսաբի մաքսակետի վերադարձը Ռեյհանլը-Ջիլվեգյոզու սահմանային անցակետի հետ միասին
3․ Տրանսպորտային միջանցք Ջիլվեգյոզուի և Դամասկոսի միջև
4․ Լիարժեք հսկողության սահմանում Սիրիայի արևլյան Դեր Զոր-Հասեկե քաղաքների և Հալեպ-Լաթակիա տրանսպորտային միջանցքի (M4) վրա
5․ Թուրքիայի աջակցությունը Եվրոպայի և ԱՄՆ-ի՝ Ասադի վարչակազմին աջակցող չինովնիկներին և գործարարներին։
Նշվել է, որ Թուրքիան էլ այդ ամենի դիմաց սեփական պահանջներն է ներկայացրել.
1. Ամբողջովին մաքրել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» հսկողության տակ գտնվող (ԺԻՋ-YPG) շրջանները»։
2. Լիովին վերացնել ահաբեկչության վտանգը սահմանին»,
3. Ընդդիմության և Դամասկոսի միջև ամբողջացնել քաղաքական և ռազմական ինտերգրացիոն գործընթացները։
4. Ապահովել փախստականների անվտանգ վերադարձը։