Խաղաղ Դոնի փողոցի որոշ հասցեների գազամատակարարումը կդադարեցվի
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 22-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 27 շենքի 1-ից 10-րդ մուտքերի գազասպառողների գազամատակարարումը:
Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ
Հասարակայնության և ԶԼՄ-ներիի հետ կապերի ծառայություն