iPhone-ի, iPad-ի, Mac-ի անվտանգության համակարգում խնդիրներ են առաջացել. Apple-ը խորհուրդ է տվել թարմացնել iOS օպերացիոն համակարգը
Apple-ը հայտնել է iPhone, iPad և Mac սարքերի անվտանգության հետ կապված խնդիրների մասին: Հայտնաբերված խոցելիության պատճառով հաքերները կարող են ձեռք բերել «ամբողջական ադմինիստրատիվ հասանելիություն» սարքերին։ Խորհուրդ է տրվում iOS օպերացիոն համակարգը թարմացնել վերջին հասանելի տարբերակով, հայտնում է AP-ն:
Apple-ը հայտնաբերված խնդիրների վերաբերյալ հաշվետվություններ է ներկայացրել օգոստոսի 17-ին: Ընկերությունից պարզաբանել են, որ դրանք հայտնաբերվել են «անանուն հետազոտողների» շնորհիվ։
Փորձագետները հայտնել են, որ ամենախոցելի սմարթֆոններն են iPhone 6S և ավելի նոր մոդելները, iPad-ի 5-րդ սերնդի և բոլոր հետագա մոդելները, iPad Pro-ն և iPad Air 2-ը, ինչպես նաև Mac նոութբուքեր, որոնք աշխատում են macOS Monterey համակարգով և iPod-ի որոշ մոդելներ: