«Հրապարակ». Դերասաններն ու հանդիսատեսը
«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․
Պետք չէ վրդովվել կառավարության նիստում արված հայտարարություններից։ Դրանք հանրային ոչ այնքան գրագետ շրջանակներին ուղղված տեքստեր են, որոնք, առանց վերլուծելու եւ համադրելու, յուրացվելու են թիրախային զանգվածի կողմից։ Ավելի պարզ ասած՝ պերֆեկտթիվիներ եւ տարբեր ցածրորակ ֆեյսբուքյան հարթակներ օգտագործող իշխանությունը փորձում է այլ հարթակներ էլ գործարկել։ Մեկը, իհարկե, Հանրային հեռուստաընկերությունն է, որին պետբյուջեի շրջանակներում հատկացվող միլիոններն արդեն չեն բավարարում, եւ տարվա կեսին կառավարությունը լրացուցիչ ֆինանսական միջոցներ է հատկացնում, որ ավելի եռանդուն քարոզեն իշխանությունների «ճշմարտությունը»։
Մյուսը ստատուսչիների բանակն է, որը գործում է հայտնի ՊՈԱԿ-ի ֆինանսավորմամբ եւ հովանու ներքո, որի մեջ են նախկին քաղհասարակության որոշ ներկայացուցիչներ, պրոիշխանական մանր-մունր կուսակցությունների անդամներ, գործազուրկ ՔՊ-ականներ։ Բայց քանի որ այս բանակն արդեն բացահայտված է, պետք է նոր գործիքներ գտնել։ Դրանցից մեկը կառավարության նիստի հեռարձակումն է եւ թատերականացված խոսակցությունները, որոնք եթեր են հեռարձակվում եւ հասանելի են բոլորին։ Ահա՝ ուղիղ եթերում երկիրը կառավարողները ցավակցություն են հայտնում զոհերի հարազատներին, նախարարների հետ երկխոսություն է ծավալվում այն մասին, որ տեղի ունեցածը ոչ թե ահաբեկչություն էր կամ կազմակերպված պայթյուն, այլ՝ անզգույշ պատահար։ Հավաստիացնում են, որ մեր փրկարարներն ունեցել նման աղետի հետեւանքները վերացնելու համար անհրաժեշտ ամեն ինչ՝ տեխնիկա, սարքավորումներ եւ այլն։ Եվ շարքային մարդն այլեւս չի հավատում իր տեսածին (չէ՞ որ փլատակները մաքրելու պրոցեսը նա իր աչքով է տեսել), այլ հավատում է վարչապետին ու նախարարին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։