ԱՄՆ-ն և ԵՄ երկրները խնդրել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնել
ԱՄՆ-ն և Անվտանգության խորհրդում նրա եվրոպացի գործընկերները խնդրել են օգոստոսի 24-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնել Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ, RIA Novosti-ին հայտնել են Անվտանգության խորհրդի աղբյուրները։
«ԱՄՆ-ն, Ալբանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Իռլանդիան, Նորվեգիան դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օգոստոսի 24-ին Ուկրաինայի հարցով նիստի խնդրանքով»,- ասել է աղբյուրը։
Մեկ այլ աղբյուր նշել է, որ հանդիպման թեման ռուսական հատուկ ռազմական գործողության վեց ամիսներն է։