Սկսվել է Թուրքիային Ս-400-ների երկրորդ գնդի մատակարարման պայմանագրի իրագործումը
«Shantnews»-ի փոխանցմամբ՝ Ս-400 զենիթահրթիռային համակարգի երկրորդ գնդի մատակարարման պայմանագիրը ստորագրվել է և սկսել իրագործվել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը:
2021 թվականի օգոստոսի վերջին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ չի կասկածում Ռուսաստանից Ս-400-ների երկրորդ գնդի գնման հարցում։
Ռուսաստանն ու Թուրքիան 2017 թվականին ստորագրել էին Ս-400 գնդի լրակազմի առաջին պայմանագիրը՝ 2,5 միլիարդ դոլարի չափով՝ մեկ այլ գնդի գնման հնարավորությամբ։ Թուրքական կողմին առաջին գնդի մատակարարումները կատարվել են 2019 թվականի ամռանն ու աշնանը։