Իսրայելը և Թուրքիան պայմանավորվել են ամբողջությամբ վերականգնել դիվանագիտական հարաբերությունները և դեսպաններ նշանակել
Իսրայելի և Թուրքիայի ղեկավարները պայմանավորվել են ամբողջությամբ վերականգնել դիվանագիտական հարաբերությունները և երկու երկրների դեսպաններին վերադարձնել մայրաքաղաքներ։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Իսրայելի վարչապետի աշխատակազմը, գրում է Haaretz-ը։
«Վարչապետ Յաիր Լապիդի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի զրույցից հետո Իսրայելը և Թուրքիան լիովին վերականգնում են դիվանագիտական հարաբերությունները», - ասվում է հայտարարության մեջ։
ԱԳՆ-ի շփումների ընթացքում «որոշվել է երկու երկրների հարաբերությունների մակարդակը հասցնել լիարժեք դիվանագիտական հարաբերությունների և վերադարձնել երկու երկրների դեսպաններին և գլխավոր հյուպատոսներին», - հավելել են գրասենյակից։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն միաժամանակ ընդգծել է, որ չնայած այս քայլին, Անկարան կշարունակի պաշտպանել պաղեստինցիների իրավունքները, գրում է Anadolu-ն։
Չավուշօղլուն նաևասել է, որ Թուրքիան և Իսրայելը մտադիր են առաջիկա շրջանում համատեղ հանդիպում կազմակերպել՝ երկու երկրների միջև տնտեսական կապեր հաստատելու համար։