Պայթյունի հետեւանքով զոհված 55–ամյա Անահիտ Մխիթարյանը «Սուրմալու»–ում էր աշխատում (ֆոտո)
«Սուրմալու» առեւտրի կենտրոնում կիրակի օրը պայթյունի հետեւանքով զոհված Անահիտ Մխիթարյանը 55 տարեկան էր, աշխատում էր «Սուրմալու»–ում։
NEWS.am–ի տեղեկություններով, կնոջ խանութը մոտ է եղել պայթյունի վայրին, տեղում մահացել է։ Անահիտ Մխիթարյանն ամուսնացած էր, ուներ 2 երեխա։
Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով օգոստոսի 17–ին ժամը 10.00–ի դրությամբ կա 16 զոհ։ Զոհվածներից 15–ի ինքնությունը պարզվել է։ 2 անձ որոնվում է։ Պայթյունի հետեւանքով տուժել է 61 քաղաքացի, բուժումը հիվանդանոցներում շարունակում է ստանալ 7 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: