«Լռության մեջ կարող են միայն սովորել նորից լսել, հասկանալ, վերլուծել»․ Նազենի Հովհաննիսյան
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն «Ինստագրամ» սոցիալական ցանցի Stories բաժնում նոր գրառում է արել։
«Ընդհանրապես ու արդեն քանի տարի պետք էր գոնե մի պահ լռել․․․ հասկանալու համար ագրեսիայի, ատելության ու անհագ վրեժի էս տարօրինակ մոլուցքը, երբ կուրացրեց մարդկանց․․․ փափուկ, թավշյա բարձր տակ պարզվեց փշեր էին միայն, որ արյունլվիկ արեցին ուղեղները․․․ Ուղեղները․․․ լռության մեջ կարող են միայն սովորել նորից լսել, հասկանալ, վերլուծել։ Կարեւորը սովորել լսել նախ ինքդ քեզ․․․ մենք անգամ մեզ չենք ճանաչում, չենք հասկանում․․․ «Կույր» մարդն ուրիշի ցավն ինչպե՞ս տեսնի․․․, եթե ինքն իր հիվանդությունը չի տեսնում․․․», - գրել է Նազենի Հովհաննիսյանը։