Դոնբասում ռուս լրագրողը մահացել է ականի պայթյունից
«Shantnews»-ի փոխանցմամբ՝ Ռուս լրագրող և չգրանցված «Այլ Ռուսաստան Է.Վ. Լիմոնով» կուսակցության ակտիվիստ (ստեղծվել է երկրում արգելված Ազգային բոլշևիկյան կուսակցության անդամների կողմից) Զեմֆիրա Սուլեյմանովան Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում (ԴԺՀ) մահացել է ականի պայթյունից։
Այս մասին իր Telegram ալիքում գրել է պատերազմը լուսաբանող լրագրող Սեմյոն Պեգովը, փոխանցում է Լենտա ռու-ն:
Պեգովը նշել է, որ մահացած աղջիկը սկսնակ ռազմական թղթակից էր և վերջերս է ժամանել Դոնբաս։