ԱՄՆ-ը ուսումնասիրում է միջուկային գործարքի վերաբերյալ Իրանի պատասխանը. Պետքարտուղարություն
Միացյալ Նահանգներն ուսումնասիրում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման վերաբերյալ Թեհրանի պատասխանը: Այս մասին հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից։
«Մենք Եվրամիության միջոցով ստացել ենք Իրանի մեկնաբանություններն ու այժմ ուսումնասիրում ենք դրանք։ Մենք այդ կապակցությամբ մեր նկատառումներն ենք կիսում ԵՄ-ի հետ»,- հայտնել է գերատեսչության ներկայացուցիչը:
Ավելի վաղ Վիեննայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հնարավոր է համարել հաջորդ շաբաթ միջուկային գործարքի վերականգնման հնարավորությունը:
Նա հավելել է, որ փաստաթղթի ընդունման գործընթացը կարող է ձգձգվել, եթե Վիեննայում բանակցությունների մասնակից երկրները փոփոխություններ կամ առարկություններ մտցնեն փաստաթղթում: