Անահիտ Ավանեսյանն այցելել է պայթյունի հետեւանքով վիրավորված քաղաքացիներին
Այցելել եմ բժշկական կենտրոններում բուժում ստացող, պայթյունի հետևանքով տուժած մեր քաղաքացիներին, զրուցել նրանց հետ, իրենցից լսել դեպքի ցավալի մանրամասները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Բոլորի առողջական վիճակը գնահատվում է բավարար:
Մեր արհեստավարժ թիմն ամեն բան անում է, որ տուժածները շուտափույթ առողջանան և տուն վերադառնան»,- նշել է նա: