Ուկրաինայում պատերազմի մասին ես ավելի քիչ բան գիտեմ, քան Ղարաբաղի պատերազմի մասին. Զելենսկու գրասենյակի ներկայացուցիչ
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը ՖեյգինLIVE-ի եթերում խոսել է անուղղակի ապացույցների մասին առ այն, որ մարտ ամսին ռուսները պատրաստ էին վերադառնալ փետրվարի 23-ի սահմաններին, գրում է strana.ua-ն։
«Հիշեցնում եմ, որ երբ մարտին Ստամբուլում ուրախությամբ փորձում էին մեզ հետ պայմանավորվել, պատրաստ էին զորքերը դուրս բերել մինչև փետրվարի 23-ի դիրքեր: Համենայնդեպս, այդպես էին ասում, մենք այդ բանակցությունները չենք խնդրել, բայց խնդրել են, դեռ մարտին։ Հասկանո՞ւմ եք տարբերությունը»,- ասել է Արեստովիչը։
Նա, սակայն, նշել է, որ իրական տեղեկություն չունի Ուկրաինայում պատերազմի մասին։
«Ես դատում եմ անուղղակի ապացույցներով, ինձ հասանելի չեն պետական գաղտնիքները, ես արտահաստիքային խորհրդական եմ, հետևաբար, իմ բանակի և երկրի պատերազմի մասին ես ավելի քիչ բան գիտեմ, քան Ղարաբաղի պատերազմի մասին:Այնտեղ (ԼՂ) ես ավելին գիտեմ։ Ստիպված ենք այն (տեղեկատվությունը) կորզել անուղղակի ձևով։ Ուրիշ բան, որ ինձանից այն խնամքով թաքցնում են, որովհետև հանկարծ ինչ-որ սխալ բանդուրս կտամ», -ասել է Արեստովիչը: