Ուկրաինայի ԱԳ նախարարը խոստովանել է, որ պատերազմի սկսվելուց անմիջապես հետո իր ամբողջ ընտանիքը շների հետ լքել է երկիրը
Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան խոստովանել է, որ իր ընտանիքը լքել է երկիրը պատերազմի սկսվելուց անմիջապես հետո։ Այս մասին հայտնում է iz.ru-ն՝ մանրամասնելով, որ պաշտոնյան այս մասին ասել է Դմիտրի Գորդոնին տված հարցազրույցում։
«Լույս փետրվարի 25-ը հասա սահման, այդ պահին եկան երեխաներս, ծնողներս, շները, բոլորին գրկեցի, համբուրեցի, մտա Ուկրաինա, նրանք դուրս եկան Ուկրաինայից», - ասել է Կուլեբան։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի այս հայտարարությունը:
«Այն ամենը, ինչ դուք պետք է իմանաք Կիևի ռեժիմի իսկական հայրենասիրության մասին: Շներն ամեն ինչից վեր են»,- երեքշաբթի՝ օգոստոսի 16-ին, գրել է նա Telegram ալիքում:
Ռուսաստանը փետրվարի 24-ից Ուկրաինայում ռազմական գործողություն է իրականացնում Դոնբասի պաշտպանության համար։