Ո՛չ ռեպրեսիաներին, ո՛չ էթնիկ զտումներին, ազատություն քաղբանտարկյալներին․ հանրահավաք՝ Բեռլինում
Նախօրեին Բեռլինում կայացել է հանրահավաք՝ ի պաշտպանություն Հայաստանում քաղբանտարկյալների, ընդդեմ Բերձորում և Աղավնոյում սպասվող էթնիկ զտումների։
Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ին հայտնեց Գերմանիայում քաղաքական ապաստան ստացած պրոֆեսոր Ավետիս Սադոյանը։
«Եթե Հայաստանի հանրապետության կառավարությունը չսահմանափակեր խոսքի ազատությունը, չբանտարկեր անմեղ մարդկանց իրենց քաղաքական տեսակետների համար, չստեղծեր ռեպրեսիվ ապարատ, որի գործողության արդյունքում Հայաստանում առաջացան քաղաքական բանտարկյալներ, չսպաներ դատարանի դահլիճում քաղաքական բանտարկյալ Արմեն Գրիգորյանին, ապա ՀՀ կառավարության համար անհնարին կլիներ իրականացնել Բերձոր, Աղավնո և Սուս տարածքների պլանավորված հայաթափումը, որը Նիկոլի կառավարությունը ցանկանում է ավարտել Օգոստոսի 25-ին»,-նշեց Սադոյանը։
Հասարակական գործիչը համոզված է՝ պետք է ամեն ինչ արվի էթնիկ զտումները դադարեցնելու, քաղաքական բանտարկյալներին ազատ արձակելու համար։
Արա Ալոյան