Մուշեղ Մկրտչյանը տուշե հնարքով փայլուն հաղթանակ է տանում ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ըմբշամարտի երիտասարդական ԱԱ-ի առաջնությունում 79 կգ քաշային հայ ըմբիշ Մուշեղ Մկրտչյանը դուրս է եկել եզրափակիչ: 1/4 եզրափակչում մեր մարզիկը 11։2 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին՝ գործածելով տուշե հնարք: ՀԸՖ մամուլի քարտուղարությունը հրապարակել է հաղթական գոտեմարտի տեսանյութը: