Կարինե Բաղդասարյանը վայր է դնում ավագանու մանդատը
Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Կարինե Բաղդասարյանը վայր է դնում ավագանու մանդատը։
Այդ առնչությամբ նա ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Եվ իսկապես կա մի սահման, երբ անհնար ա դառնում լռելը, հակառակ դեպքում «հանունի» (գալիք անորոշ հանունի) համար սկսում ես մանրից տրորել սկզբունքներդ ու արժեքներդ, որը լավ բանի չի տանում ՝ մինիմումը տանում ա դեպի «փալաս» դառնալուն առաջինը ինքդ քո առջեւ:
Ցավոք, էս շրջանակում գործունեություն ծավալելը դառնում ա երկիմաստ ու շատ կասկածելի, երբ բացեիբաց, շատ հպարտ կերպով բնական ու պատմական հուշարձաններ են եղեռնի ենթարկվում: Հետեւաբար, եւ ոչ մի հուշարձան ապահովգրված չէ խոշտանգումներից:
Չեմ կրկնվի նշելով մանրամասներ:
Բայց ինձ վերականգնվել ա պետք այսքան ժամանակվա լռությունից ու գործել երկակի ստանդարտներից հեռու»,- գրել է նա։