Պայթյուն՝ Ղրիմում․ մոտ 2000 բնակիչ տարհանվել է
Ղրիմի Ջանկոյսկի շրջանի Մայսկի գյուղական բնակավայրից մոտ երկու հազար բնակիչ է տարհանվել՝ զինամթերքի պահեստում պայթյունի պատճառով։ Այս մասին հայտնել են բնակավայրի իշխանությունները, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Մենք տարհանում ենք բնակիչներին, մոտ երկու հազար արդեն տարհանվել է»,- ասել է գյուղական բնակավայրի վարչակազմի ղեկավար Նիկոլայ Կարպեցը։
Նրա խոսքով՝ բնակավայրի մոտ պայթյունները դեռ շարունակվում են։
Թերակղզում զինամթերքի պայթյունը տեղի է ունեցել երեքշաբթի՝ օգոստոսի 16-ի առավոտյան։ Մոտակա գյուղի բնակիչներին տարհանում են։ Զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան։