«Դաժան մահով մահացած մարդկանց անունները մի՛ դրեք նորածիններին». Նարինե Բաղդասարյան
Յոգայի ուսուցիչ, նախկին լրագրող Նարինե Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շատ են հարցնում, ճի՞շտ է արդյո ք մահացած մարդու նկարը կախել պատից կամ դնել տանը ինչ-որ երևացող տեղ։
Գիտեք… այս հարթակում չէի ցանկանա խոսել այդ մասին, բայց այնքան շատ են հարցերը այդ մասին, որ որոշեցի շատ կարճ գրեմ։ Լեկցիաներիս ընթացքում, իհարկե, բացատրում եմ սաներիս, բայց սաները պատրաստ են իրենց գիտակցությամբ, այս հարթակում շատերն ուղղակի չեն հասկանա և չեն ընդունի, ԲԱՅՑ ՈՐՊԵՍ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ, ԱՍԵՄ, ՈՐ ՄԱՀԱՑԱԾ ՄԱՐԴՈՒ ՆԿԱՐԸ ՉԻ ԿԱՐԵԼԻ ԿԱԽԵԼ ՊԱՏԻՑ։
Այն պորտալ է դեպի մահացածների աշխարհ, ու նաև վատ է հենց այդ մահացած անձի հոգու համար։ Առանց այդ էլ հոգին հեռանալիս ունենում է շատ կապվածություններ և տանջվում է, նկարը էլ ավելի է բարդացնում վիճակը։ ՄԻ ՏԱՆՋԵՔ ՀՈԳՈՒՆ։
Մահածների աշխարհի հետ կապը նկարի միջոցով տեղի է ունենում ոչ գիտակցական պլանում, ու երբ մարդը օրվա մեջ մոտենում է այդ նկարին, անընդհատ ասում օրինակ՝ ինչու ինձ լքեցիր, կամ այլ զրույցներ է անում բարձրաձայն կամ մտքում, նա տանջում է այդ հոգուն։
Հարգանքը նկարի մեջ չէ… ՍՐՏՈՒՄ Է։
Մի տանջեք մահացածների հոգիները։
Տվայլ նկարի միջոցով այլ հարթությունից այլ էներգիաների հոսքեր կարող են լինել դեպի Ձեզ, որը Դուք չեք հասկանա գիտակցական պլանում։ Բայց կվնասեք Ձեզ։
Շատ երկար չեմ կարող այս հարթակում խոսել, վերջին խորհուրդս նաև իմ ազգին, հարսանիքի օրը չի կարելի այցելել գերեզմանոց, դուք անգիտակից պլանում կոդավորում եք Ձեզ բացասական էներգիաներով, դաժան մահով մահացած մարդկանց անունները մի դրեք նորածիններին…
Ով ինձ կքարոծի պոստիս համար, թող քարկոծի… Ես սա գրել եմ այն մարդկանց համար, ովքեր ընդունել գիտեն։
Ես տվեցի շատ կարևոր ինֆորմացիա… Մնացածը Դուք կորոշեք։
Թող բարին միշտ ազգիս հետ լինի»։
Աղբյուրը` Նարինե Բաղդասարյան