Ուղևորուհին մերկացել է և հայտարարել, որ ինքնաթիռում ռումբ կա
Թռիչքի ժամանակ ուղևորուհին մերկացել է մինչև ներքնազգեստը, որից հետո սկսել է վազել սրահով և բղավել ռումբի մասին։ Այս մասին հայտնում է Greek Reporter-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Կիպրոսից Մեծ Բրիտանիա թռչող Jet2 ինքնաթիռում։ Ականատեսները պատմել են, որ կինը հանել է հագուստը և սկսել վազել սրահում՝ «Ալլահ ակբար» բղավելով։
Այնուհետև նա մոտեցել է երեխաներին և հարցրել, թե արդյոք նրանք «պատրաստ են մեռնել», իսկ հետո հայտարարել է, որ ինքնաթիռում ռումբ կա։ Ուղևորը նաև փորձել է մտնել օդաչուների խցիկ, սակայն տղամարդկանցից մեկը կանգնեցրել է նրան և տապալել հատակին։
Միջադեպի պատճառով օդաչուն ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել Փարիզում։ Կնոջը կալանավորել են, իսկ ինքնաթիռը թռել է Մեծ Բրիտանիա։