Կիսում ենք Ձեզ հետ այս ողբերգության ցավը. Հայաստանում Իրանի դեսպանություն
Հայաստանում Իրանի դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին։
«Կիսում ենք Ձեզ հետ այս ողբերգության ցավը։ Զոհվածների ընտանիքներին մաղթում ենք համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Երևանում ԻԻՀ դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնում «#Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին։ Կիսում ենք Ձեզ հետ այս ողբերգության ցավը։ Զոհվածների ընտանիքներին մաղթում ենք համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։ pic.twitter.com/b1paDymx72
— IRI Embassy in Armenia (@iraninyerevan) August 15, 2022