Ստամբուլում ջրհեղեղ է. կան տուժածներ
Ստամբուլում հորդառատ անձրևի և ուժգին ամպրոպի պատճառով ջրհեղեղ է սկսվել:
Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, հազարավոր մարդիկ արգելափակված են մեքենաների և հասարակական տրանսպորտի մեջ, ջրի տակ է անցել հանրահայտ Մեծ շուկան:
Մարդիկ բնաղետից պաշտպանվում են սեփական ուժերով, վարորդները փորձում են փոխօգնության գալ միմյանց և ուղևորներին՝ դուրս գալու մեքենաներից: Հաղորդվում է նաև, որ ցածր տեսանելիության պատճառով բազմաթիվ ճանապարհատրանսպորտային պատահարներ են գրանցվում, որոնց հետևանքով տուժել է երկու մարդ:
Ստամբուլի թաղամասերից մեկում էլ ուժգին հրդեհ է բռնկել՝ հզոր կայծակի՝ տներից մեկի տանիքին հարվածելու հետևանքով: