Իրանը հերքել է գրող Սալման Ռուշդիի վրա հարձակմանն իր առնչությունը
Իրանի ԱԳՆ-ն հերքել է Թեհրանի առնչությունը գրող Սալման Ռուշդիի վրա՝ օրերս Նյու Յորքում կատարված հարձակմանը:
75-ամյա Ռուշդիի վրա հարձակվել և դանակով հարվածներ էին հասցրել, երբ քաշմիրյան արմատներով ամերիկացի գրողը բեմի վրա պատրաստվում էր դասախոսություն կարդալ:
Նրա որդին տեղեկացրել է, որ ուրբաթ օրը տեղի ունեցած միջադեպից հետո, հայրն արդեն լավ է զգում իրեն, անջատել են արհեստական շնչառությունը:
Ռուշդիի վրա հարձակվողի շարժառիթն առայժմ պարզ չէ, բայց կարծիք կա, որ նա համակրում է շիաթական ծայրահեղանակությունը և իսլամական հեղափոխության պահապանների Կորպուսին: