Իսպանիայից ժամանած բժշկական թիմը անվճար վիրահատություններ կիրականացնի Արցախի բնակիչների համար
ԱՀ առողջապահության նախարարության աջակցությամբ, «Վիրաբույժները գործում են» հիմնադրամի և «Հայաստանի Բարեկամներ Բժշկական Ասոցիացիա»-յի հետ համատեղ սեպտեմբերի 19-ից մինչև 23-ը Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում, «Արևիկ» բուժմիավորումում, Մարտակերտի և Մարտունու շրջանային բուժմիավորումներում իսպանացի 40 հոգանոց բժշկական թիմի կողմից կիրականացվեն բարեգործական վիրահատություններ Արցախի բնակիչների համար: Հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը:
Նշվում է, որ վիրահատությունները կատարվելու են հետևյալ ոլորտներում.
Անոթային վիրաբուժություն
Պլաստիկ վիրաբուժություն
Ինտերվենցիոն սրտաբանություն
Մանկական վիրաբուժություն
Ընդհանուր վիրաբուժություն
Ուրոլոգիա
Օդոնտոլոգիա
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել «Հանրապետական բժշկական կենտրոն»՝ /047/94-13-50, «Արևիկ» բուժմիավորում՝ /047/94-55-01, «Մարտակերտի Ռ. Բազյանի անվան ՇԲՄ»՝ +37447421126 կամ +37447421382, «Մարտունու ՇԲՄ» ՝ +37447821103 հեռախոսահամարներով: