Թրամփը պահանջել է վերադարձնել ՀԴԲ-ի կողմից առգրավված փաստաթղթերը
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է վերադարձնել Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալների կողմից իր առանձնատանն անցկացված խուզարկության ժամանակ առգրավված փաստաթղթերը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով New York Post թերթին։
Քաղաքական գործչի խոսքով՝ ՀԴԲ-ի հատուկ գործակալներն առգրավել են փաստաթղթերով արկղեր, որոնք փաստաբանական գաղտնիք են հանդիսանում, ինչպես նաև որոշակի փաստաթղթեր, որոնք պաշտպանված են այսպես կոչված գործադիր իշխանության արտոնությամբ, որը ենթադրում է նախագահի՝ որոշակի տեղեկությունները չհրապարակելու իրավունքը։
«Թախանձագին խնդրում եմ անհապաղ վերադարձնել այդ փաստաթղթերն այն վայր, որտեղից դրանք վերցվել են։ Շնորհակալությո՛ւն», - հայտարարել է Թրամփը։