ՌԴ դեսպանությունը ցավակցություն է հայտնել պայթյունից զոհվածների ընտանիքներին
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը ցավակցություն է հայտնել Երևանի Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մարդկանց մահվան կապակցությամբ։
«Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Սուրմալու առևտրի կենտրոնի տաև ընկերներին։ Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասված է դեսպանատան ֆեյսբուքյան էջում տարածված հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 13:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հաղորդագրություն էր ստացվել, որ Սուրմալու առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով՝ զոհվել է 3, և վիրավորվել ավելի քան 60 մարդ։