Հունաստանում մեկնարկել է ջրային պտտահողմերի սեզոնը (տեսանյութ)
ՏեսանյութերՀունաստանում մեկնարկել է ջրային պտտահողմերի սեզոնը, ինչի մասին գրել է Greek City Times պարբերականը՝ հրապարակելով ուշագրավ տեսանյութ:
Ջրային պտտահողմն իր բնույթով նման է սովորական տորնադոյին, սակայն ձևավորվում է մեծ ջրավազանների մակերևույթին և միացված է կուտակ ամպերին։ Ջրային պտտահողմը կարող է առաջանալ սովորական տորնադոյի՝ ջրային մակերևույթի վրայով անցման ժամանակ։
Այս երևույթն ավելի հաճախ հանդիպում է արևադարձային լայնություններում։ Ի տարբերություն սովորականի, ջրային պտտահողմը տևում է ընդամենը 15-30 րոպե: