Պայթյունի հետևանքով հոսպիտալացվածների թվում նաև հղի կին կա
Կնոջ և պտղի կյանքին վտանգ չի սպառնում: Բժիշկները նրանց առողջական վիճակը բավարար են գնահատում:
Այս պահի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը հասել է 57-ի, նրանցից 36-ի վիճակը մասնագետները միջին ծանրության են գնահատում․ հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի չունենք, մյուսների վիճակը գնահատվում է բավարար:
55-ից 20-ը ստացել է առաջին օգնությունը ու դուրս գրվել:
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում բուժում ստացող 5-ամյա երեխան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ: