Ռուսական զորքն Ուկրաինայում ևս մի բնակավայր է գրավել (տեսանյութ)
ՌԴ պաշտպանության նախարարությունն օգոստոսի 14-ին հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի հարձակողական գործողությունների արդյունքում ուկրաինական Խարկովի մարզի Ուդի բնակավայրն ամբողջությամբ «ազատագրվել է», գրում է iz.ru-ն։
Բացի այդ, ռուս զինվորականները խոցել են Ուկրաինայի՝ Խարկովում գտնվող 127-րդ տարածքային պաշտպանության բրիգադի 247-րդ գումարտակի շտաբը, ինչպես նաև հակառակորդի ժամանակավոր տեղակայման չորս կետ, կենդանի ուժ և զինտեխնիկա։
Հուլիսի 6-ին մարզի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավար Վիտալի Գանչովը հայտնել է, որ Խարկովի մարզի «ազատագրված» տարածքների իշխանություններն ու բնակիչները ձգտում են, որ երկրամասը ներառվի Ռուսաստանի կազմում։
Ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների (ԴԺՀ և ԼԺՀ) պաշտպանության համար Մոսկվայի կողմից փետրվարի 24-ից իրականացվող հատուկ ռազմական գործողության ընթացքում Խարկովի մարզի մի մասն «ազատագրվել» է ռուսական բանակի կողմից։