Գոդարը, Տարկովսկին և Մալը՝ Բրեսոնի մասին
Ինչպես են հայտնի ռեժիսորները գնահատում իրենց նախորդներին և ժամանակակիցներին:
Ռոբեր Բրեսոնի մասին
Ժան-Լյուկ Գոդար. «Բրեսոնը ֆրանսիական կինոյի համար նույնն է, ինչ Մոցարտը՝ գերմանական երաժշտության և Դոստոևսկին՝ ռուսական գրականության համար»:
Անդրեյ Տարկովսկի. «Բրեսոնը հանճարեղ է: Եթե նրան առաջին տեղում դնենք, ապա նրան հաջորդող ռեժիսորն արդեն կլինի 10-րդ հորիզոնականում: Այս հեռավորությունը շատ ցնցող է: Երբ աշխատում եմ, ես միշտ մտածում եմ Բրեսոնի մասին: Միայն նրա մասին եմ մտածում: Չեմ հիշում, մասնավորապես, նրա աշխատանքները, միայն նրա վերին աստիճանի ասկետիկ ոճը: Նրա պարզությունը: Բրեսոնի մասին միտքն օգնում է ինձ կենտրոնանալ ֆիլմի կենտրոնական գաղափարի վրա: Նա ինձ համար իսկական ռեժիսորի օրինակ է: Նա ենթարկվում է միայն արվեստի բարձրագույն օրենքներին»: