Ես ծխում եմ օրական 15 անգամ. Լեդի Գագա
Երգչուհի Լեդի Գագան պատմել է, որ ինքը կախվածություն է ունեցել մարիխուանայից, նա ծխել է օրական 15 անգամ:
«Ես բարձրանում էի բեմ, երգում էի, հետո վերադառնում էի ու ծխում, ծխում, ծխում : Ես չէի կարողանում դադար տալ»,-ասել է երգչուհին:
Իհարկե, նա հիմա շատ ավելի ադեկվատ է, բայց ծխելու սովորությանը վերջնականապես հրաժեշտ չի տվել:
«Ես դեռ ծխում եմ, իհարկե ոչ այնքան, որքան վերջին 5 տարիների ընթացքում, ես փորձում եմ հնարավորինս առողջ ապրել»,-խոստովանել է Գագան: