Ջենիֆեր Լոպեսը հրապարակայնորեն աջակցել է Բրիթնի Սփիրսին
Այս շաբաթ Բրիթնի Սփիրսի շուրջ հերթական սկանդալը բռնկվեց։ Նրա նախկին ամուսին Քևին Ֆեդերլայնը հայտարարեց, որ իրենց որդիները չեն ցանկանում ժամանակ անցկացնել մոր հետ իրենց սոցիալական ցանցերում նրա անպարկեշտ պահվածքի պատճառով, մասնավորապես՝ ամաչում են Բրիթնիի մերկ լուսանկարների քանակից, որոնցով նա պարբերաբար կիսվում է։ Սփիրսը չափազանց վրդովված ու զայրացած էր նախկին ամուսնու նման հայտարարությունից։ Եվ մեծամասնությունը, այնուամենայնիվ, պաշտպանեց երգչուհուն։
Այսպիսով, Ջենիֆեր Լոպեսը հրապարակայնորեն աջակցել է իր գործընկերոջը։ «Ազատությունը հոգեվիճակ է: Մենք բոլորս իրավունք ունենք օգտագործելու մեր ոտքերը, սիրտը, բերանը, աչքերը և մարմինը, որպեսզի արտահայտվենք ամեն կերպ»,- Լոպեսի խոսքերը մեջբերել է Բրիթնի Սփիրսը և կիսվել նրանց համատեղ լուսանկարով 2001 թվականին MTV Video Music Awards-ից: