«Մայրիկը շուկայի՞ց է գնում հագուստը»․ համացանցում քննադատում են Նիկոլայ Բասկովի մոր լուսանկարները
Ռուս կատարող Նիկոլայ Բասկովը հաճախ է հրապարակում իր մոր լուսանկարները. երգչի գեղեցկուհի մայրը ցուցադրում է թանկարժեք հանդերձանքները, որոնք նրան նվիրում է աստղային ժառանգորդը։ Սակայն համացանցի ոչ բոլոր օգտատերերն են կիսում Բասկովի երկրպագուների կարծիքը։
Երգչի մայրը տարբեր մեկնաբանություններ է ստանում, որդուն ևս քննադատում են․«Մայրիկը շքեղ հանդերձանք ունի», «որդին չի՞ կարող ոճաբան վարձել», «մայրիկը շուկայի՞ց է գնում հագուստը», «շքեղ կին»։
Ոմանք էլ Բասկովի մայրիկին նույնացնում են իսպանուհու հետ․ «Կարծես իսպանացի է», «գնչուհի բարոնուհի», «ձեր փողով կարող եք ավելի լավ հագնվել»։