Կես տարում՝ 88 միլիարդ դոլար․ Սաուդյան Aramco նավթային ընկերությունը կիսամյակային շահույթի ռեկորդ է սահմանել
Սաուդյան Aramco նավթային ընկերության կիսամյակային շահույթը հասել է 88 միլիարդ դոլարի. սա ընկերության տարվա առաջին կիսամյակի եկամուտն է, իսկ նավթի գները շարունակում են բարձր մնալ աշխարհում, ընկերության հայտարարությունը փոխանցում է Associated Press-ը։
Նավթի և գազի ընկերությունը, որը գրեթե ամբողջությամբ պատկանում է Սաուդյան Արաբիային, հայտնել է, որ 2022 թվականի երկրորդ եռամսյակում զուտ շահույթի 90% աճ է գրանցել՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Aramco ընկերությունը հայտնել է, որ արդյունքները ընկերության համար եռամսյակային եկամուտների նոր ռեկորդ են սահմանել։
Aramco-ն ասում է, որ շահույթը հիմնականում պայմանավորված է նավթի գների և վաճառված ծավալների աճով:
Aramco-ի նախագահ Ամին Նասերը ասել է, որ երկրորդ եռամսյակի արդյունքներն արտացոլում են նավթի աճող պահանջարկը․ «Մենք ակնկալում ենք, որ նավթի պահանջարկը կշարունակի աճել տասնամյակի մնացած ժամանակահատվածում ևս, չնայած կարճաժամկետ համաշխարհային կանխատեսումների վրա նվազող տնտեսական ճնշումներին»: