Եռամսյա հավաքներին մասնակցած, ապա ջրահեղձ եղած տղամադու դին հայտնաբերվել է
Արդեն մեկուկես ժամ է, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ջրափրկարարները Սևանի ափից մոտ 8 կմ դեպի Սևանա լիճ գտնվող հատվածից մեծ դժվարությամբ ափ են մոտեցնում քաղաքացու դի:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, առավոտյան ժամը 06:30 –ի սահմաններում ջրափրկարարները տեղեկություններ էին ստացել, որ նշված վայրում դի կա և արագ գործի անցնելով, ջրափրկարարները մոտեցել են դիակին: Քիչ առաջ ջրասուզակներն ադեն դին մոտեցրին ափին:
Կայքի տեղեկություններով՝ լճում հայտնաբերված տղամարդը օգոստոսի 7-ից ջրահեղձ եղած, Շիրակի մարզի բնակիչ, 31-ամյա Ազատ Մ.-ն էր:
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի վարչական շրջանում՝ Սևանա լճում լողանալիս, ջրահեղձ է եղել մի քաղաքացի:
Պարզվել էր, որ ժամը 15:30-ի սահմաններում, Շիրակի մարզի բնակիչ, 31-ամյա Ազատ Մ.-ն, նշված վայրում լողանալիս է եղել և՝ ըստ նրա հետ եղած քաղաքացիների, ջրահեղձ է եղել: