Երուսաղեմի Լացի պատի մոտ ավտոբուսի վրա կրակ են բացել․ երկու մարդ ծանր վիրավորվել է
Երուսաղեմի Հին քաղաքի Լացի պատի մոտ ավտոբուսի վրա կրակ են բացել։ Երկու մարդ ծանր վիրավորվել է, գրում է Times of Israel֊ը։ Ենթադրվում է, որ հարձակում գործող անձը փախել է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո Իսրայելի հարավում գործել են հնարավոր հրթիռային հարձակման մասին ահազանգող ազդանշանները։
Պաղեստինաիսրայելական հակամարտության գոտում հրադադարն ուժի մեջ է մտել Երևանի ժամանակով 00:30-ից: Մինչ այս Իսրայելը համաձայնել էր Գազայի հատվածում Եգիպտոսում առաջարկած զինադադարին։
Օգոստոսի 5-ին Իսրայելի պաշտպանության ուժերը Գազայի հատվածում սկսեցին «Արշալույս» գործողությունը «Իսլամական ջիհադի» դեմ։ Հաղորդվում է, որ արմատականները մոտ 40 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ, որոնցից 30-ը կալանվել է։
Իսրայելի պաշտպանության բանակը պատասխան հարված է հասցրել Գազայի հատվածում զինամթերքի խանութների, զենքի պահեստների և «Իսլամական ջիհադ» արմատական պաղեստինյան խմբավորման գնդակոծման դիրքերին: