Չինաստանում հեղեղումների պատճառով 4 զբոսաշրջիկ է զոհվել
«Shantnews»-ի փոխանցմամբ՝ Չինաստանի Սիչուան նահանգում հեղեղումների պատճառով 4 զբոսաշրջիկ է զոհվել ևս 9-ը վիրավոր է։ Այս մասին հաղորդում է Ռիա նովոստին, հղում անելով Չենդու քաղաքի արտակարգ իրավիճակների գերատեսչությանը։
«Հեղեղումների պատճառով 4 մարդ է զոհվել, 3 մարդ ծանր վիրավորում է ստացել , ևս 6-ը թեթև մարմնական վնասվածքներ են ստացել։ Բոլոր վիրավորները տեղափոխվել են հիվանդանոցներ»,- ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։
Օդերևութաբանական ծառայությունը հայտնել էր, որ Պենչժոույում սպասվում են հորդառատ անձրևներ, ինչից հետո տեղի իշխանությունները պարեկային և կամավորական խմբեր են ձևավորել, որոնք էլ զգուշացրել են զբոսաշրջիկներին գետամերձ տարածքներից ավելի ապահով վայրեր տեղափոխվելու մասին։
Մեկ ժամ անց ահազանգ է ստացվել այն մասին, որ հեղեղները տարել են մի քանի զբոսաշրջիկների, որոնք չէին հասցրել տարհանվել։
Դեպքի վայրում որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացրել փրկարարները, հրշեջները, իրավապահ մարմինների աշխատակիցները։
Իշխանությունները հստակ չեն նշում, թե ջուրը քանի մարդու է տարել։ Որոնումները շարունակվում են։