Տնազուրկ հայը նորից զգաց ոչ այնքան թշնամու, որքան սեփական իշխանության դաժան հարվածի ծանրությունը. Հասրաթյան
Մանկամտություն է հույս դնել այն իշխանության վրա, որը պետական մակարդակով նախաձեռնելով Բերձորի կամ Աղավնոյի հանձնումը, նույն «հետևողականությամբ» անընդունակ եղավ իրականացնել տեղահանվող բնակչության գոնե կազմակերպված տարհանումը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը։
«Արդյունքում՝ անպաշտպան ու տնազուրկ հայը, մնալով բախտի քմահաճույքին, հերթական անգամ իր մաշկի վրա զգաց, ոչ այնքան թշնամու, որքան սեփական իշխանության դաժան հարվածի ծանրությունը...
Հ.գ.-Ստեղծված ծանրագույն իրավիճակից դուրս գալու թիվ մեկ հրամայականը մեր ավերված պաշտպանության վերականգնումն է: Իսկ վերականգնել պաշտպանությունը, նշանակում է նախևառաջ ունենալ ազգակենտրոն ու համարձակ իշխանություն: Խնդրի ողջ բարդությունը կայանում է նրանում, որ այս երկուսի բացակայության պայմաններում, մենք չունենք նաև ժամանակ... Փրկության բանալին մտածող ՀԱՅԻ ձեռքում է, որը, ցավոք, իր ողջ ներուժով հանդերձ, դեռ շարունակում է նիրհել անորոշության մեջ..»,– գրել է Հասրաթյանը։