Մահացել է Էրմիտաժում ֆրանսիական գեղանկարչության պահպանող Ալբերտ Կոստենևիչը
Վախճանվել է Էրմիտաժի ֆրանսիական նկարների հավաքածուն պահպանող Ալբերտ Կոստենևիչը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Էրմիտաժի մամուլի ծառայությանը։
«Կյանքից հեռացել է արվեստի պատմության դոկտոր, Էրմիտաժի Արևմտյան Եվրոպայի արվեստի բաժնի գլխավոր գիտաշխատող, ֆրանսիական նկարների հավաքածուի պահապան Ալբերտ Գրիգորևիչ Կոստենևիչը», - ասվում է մամուլի ծառայության տարածած հայատարարությունում։
Նա ավելի քան 60 տարի է նվիրել Էրմիտաժում իր աշխատանքին: Իր կարիերայի ընթացքում նա պատրաստել է ավելի քան 200 հրատարակություն, այդ թվում՝ Ժորժ Ռուոյի արվեստի մասին մենագրություն, Ֆրանսիայի 1860-1950 թվականների արվեստի երկհատոր կատալոգ և այլն: