55 օրական Վիկան ու նրա ընտանիքը տուն ունեցան․ Արեն Մկրտչյան
55 օրական Վիկան ու նրա ընտանիքը տուն ունեցան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի պատգամավոր Արեն Մկրտչյանը։
«2019-ի ձմռան առաջին օրը Դալլաքյանների տունը Կաճաճկուտ գյուղում այրվել, մոխրացել էր։ Ընտանիքը, բարեբախտաբար, տանը չէր եղել։ 55 օրական Վիկան, նրա եղբայրները՝ 7-ամյա Ռոբերտն ու 8-ամյա Ռոմանը, նրանց ծնողները՝ Արմենն ու Երազիկը, դարձել էին անօթևան։
Գործարար Նորիկ Պետրոսյանը չմերժեց խնդրանքս ու դեպքից ընդամենը 2 օր անց Դալլաքյանների համար գյուղում կրկնակի մեծ տուն գնեց (կից հողամասով ու անասնագոմով), որի բանալիները հանձնեցինք ընտանիքին։ Հաջողվեց նաև տունը մասնակի հագեցնել գույքով, կենցաղային տեխնիկայով»,-նշել է պատգամավորը։